Սյունիքում ապագա կա այն ապերախտի համար, ով ծանր հիվանդության բուժման համար գումար ստացավ նախկիններից, որ առողջանա ու ճանապարհ փակի նիկոլի համար՝ մերժելով այդ նախկինի.Հայրապետյան

Իրավաբան    Ռոբերտ  Հայրապետյանը    ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սյունիքում ապագա կա
այն ապերախտի համար, ով ծանր հիվանդության բուժման համար գումար ստացավ նախկիններից, որ առողջանա ու ճանապարհ փակի նիկոլի համար՝ մերժելով այդ նախկինի
մարզպետարանի այն աշխատակիցների համար, ովքեր բոլոր իշխանությունների ժամանակ ծառայամտորեն անդամագրվում էին այդ հենց այդ կուսակցության շարքերը,
հիվանդանոցի այն բուժաշխատողի համար, ով հիվանդի բուժման առաջնահերթությունը տեսնում էր միայն քայլածներին սատարելու մեջ,
այդ անգրագետի համար, որ ծափահարում էր հարևանի որդուն մերժելու համար, որովհետև ինքը կրթություն չունի, և մշտապես նախանձով հիացել է լավ ապրուստի համար,
այն դպրոցի տնօրենի համար, որ դասերն առանց դասամիջոցի արեց, որ ուսուցչական կազմին զինվորական շարասյունով հասցնի նիկոլներին ծափահարելու։
Ես սրանց բոլորին լավ հիշում եմ ու մեծ հաշվով իրենց համար միևնույն է Գարեգին Նժդեհի հրապարակում են գործի գնալու թե Հեյդար Ալիևի անվան հրապարակում։ Փորները կուշտ լինի, աշխատավարձն էլ ամեն ամսվա մեկին ստանան, թեկուզ մանաթով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով