Սյունիքում ադրբեջանցիները լցակայան են կառուցում․ Որոտանի բնակիչներ

 

Պատերազմից հետո թշնամու զորքը տեղակայվել է որոտանցի Սեյրանի ու Մանուշակի տանը ( Որոտան գյուղի նրանց տունը հանձնվել է Ադրբեջանին)։ Ադրբեջանցիների՝ երկու օր փակ պահած Որոտանի ճանապարհը բացվելուց հետո թշնամին տան հարակից տարածքում տնակ է բերել տեղադրել։ Տեղեկություններ կան, որ անցակետ են կառուցում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

MediaHub.am-ի հետ զրույցում Որոտան համայնքի բնակիչները նշել են, որ նշված հատվածում թշնամին սարը կտրում է տեխնիկայով ու հարթեցնում տարածքը։ Նրանց խոսքով՝ կան տեղեկություններ, որ լցակայան է կառուցվում։

 

Ըստ բնակիչների՝ ճանապարհի մոտ տեղակայված ադրբեջանցիները նշել են, որ պայմանավորվածություն են ձեռք է բերել ժամանակավորապես ճանապարհը բացելու ուղղությամբ։ Ժամկետ չի նշվել, և ցանկացած պահի կարող են կրկին ու վերջնական փակել այդ ճանապարհը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով