Սրանց թվում է, որ այդ ամենն անհետևանք է մնալու․ Տիգրան Աբրահամյան

 

ԱԺ  «Պատիվ ունեմ»  դաշիքնի  պատգամավոր   Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Միայն առաջին հայացքից է թվում, որ իշխանության կամայականությունները , ապօրինություննեը  քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների պարագայում հանրային դիմադրության չեն արժանանում։

Հատկապես վերջին ամիսներին, ընտրություններին ակտիվորեն ներգրավված ուժերի տարբեր ակտիվիստներին, համայնքների ղեկավարներին, թեկնածուներին, ընտրված պատգամավորներին քաղաքական ճնշումների ենթարկման փաստերը կտրուկ աճել են։

Իշխանությունները փորձում են օգտվել հետընտրական ապատիայի իրավիճակից և սրանց թվում է, որ այդ ամենն անհետևանք է մնալու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խորքում եռացող գործընթացներ կան, որոնք ինչ որ փուլում անխուսափելի գործընթացների են հանգեցնելու, իսկ թե դրանք ինչ դրսևորում կունենան և երբ կլինեն քաղաքական իրադարձությունների ընթացքից է կախված»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով