Շատ խորհրդանշական է, որ այս ամենը տեղի է ունենում «Խաղաղության դարաշրջանի» մասին ճամարտակումների ֆոնին.Արեգնազ Մանուկյան

«Հայաստան»  դաշինքի պատգամավոր  Արեգնազ Մանուկյանն իր ֆեյսբուքյան  էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանի չարագույժ հայտարարության մասին
Գորիս-Կապան ռազմավարական ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ։ Շրջափակման մեջ են հայտնվել այդ հատվածի հայկական գյուղերը։
Շատ խորհրդանշական է, որ այս ամենը տեղի է ունենում «Խաղաղության դարաշրջանի» մասին ճամարտակումների ֆոնին։
Դատելով տեղեկատվական հոսքերից՝ այս ամենը դեռ ծաղիկներն են։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Թուրքիայից դրական ազդակներ է ստացել ու դրանք գնահատելուց հետո դրականով կպատասխանի։
Փաստորեն Ադրբեջանն ու Թուրքիան մտրակի ու բլիթի քաղաքականություն են վարում Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանը ճանապարհ է փակում (ի դեպ, նիկոլենք էլ ճանապարհ փակելով Հայաստանը գրավեցին), Թուրքիան՝ դրական ազդակ հղում։
Այս ամենը նշանակում է, որ սարսափելի իրադարձություններ են սպասվում Հայաստանի համար, քանզի 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ էլ նույն Նիկոլ Փաշինյանը խոսում էր Ադրբեջանից եկող դրական ազդակների մասին, կառուցողական որակում Իլհամ Ալիևի վարքագիծն ու խոսում Ադրբեջանի ժողովրդին բավարարելու իր պատրաստակամության մասին․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով