Սամվել Բալասանյանը՝ Շիրակի մարզպետ. նոր փոփոխություններ կլինեն

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

armlur.am-ի տեղեկություններով,  առաջիկայում փոփոխություններ են սպասվում Շիրակի մարզում: Մասնավորապես, մեր տեղեկություններով, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա եւ այլեւս չի առաջադրվի որպես թեկնածու հոկտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններին:

Մեր տեղեկություններով, քաղաքապետի ընտրությունների ժամանակ որպես ՔՊ-ի թեկնածու առաջադրվելու է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Այսինքն, Շիրակի մարզում փոխատեղումներ են, քաղաքապետը՝ մարզպետ, մարզպետը՝ քաղաքապետ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով