Սադրանքի մեջ է ներքաշվել Սեյրան Օհանյանը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.

«ՀՀ ազգային ժողովում կառավարության 2021-2026թթ. ծրագրի այսօրվա քննարկման ժամանակ սադրանքի մեջ է ներքաշվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ Սեյրան Օհանյանը հայրենիքին բացառիկ ծառայություններ մատուցած, այն ազատագրած, բանակի ստեղծման ու կառուցման գործում անգնահատելի ներդրում ունեցած,  44-օրյա պատերազմին ակտիվ մասնակցած, մեծագույն հարգանքի արժանի հայորդի է:

Դավաճան եզրույթը մի օգտագործեք պատեհ ու անպատեհ առիթներով, գոնե թերթեք քրեական օրենսգիրքը հասկանալու համար, թե ինչ գործողություններ կատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է համարվել դավաճան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսկերպ շարունակելու դեպքում դուք հանրության մեջ խորացնում եք անջրպետը, սերմանում եք պառակտում, վերջնարդյունքում ձեր «ռազբորկաները» տեղափոխվելու են փողոց և, հուրախություն թշնամու,  հանգեցնելու են քաղաքացիական բախումների»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով