ՊԵԿ դիտակետում՝ վառելիքի մանրածախ առևտրի ոլորտն է

Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-
վարչության դիտակետում է հայտնվել վառելիքի մանրածախ առևտրի ոլորտը: Խոսքը վերաբերում է մասնավորապես՝
բենզինի, հեղուկ գազի, սեղմված գազի, դիզելային վառելիքի մանրածախ առևտրով զբաղվողների գործունեությանը:
Ոլորտը դեռևս համարվում է ռիսկային՝ իրացման շրջանառությունների թերհայտարարագրման տեսանկյունից, որն
իրականացվում է հիմնականում ՀԴՄ կտրոնների չտրամադրման եղանակով:
Վերջին 6 օրերի ընթացքում բենզալման և գազալցման կայաններում հարկային մարմնի ստուգման արդյունքում
հայտնաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 65 դեպք։
Իսկ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից միայն վերջին
6 օրերի ընթացքում ձեռնարկված միջոցառումների շրջանակում հետազոտվել են 335 տրանսպորտային միջոցներ և
դրանց ուղեկցող փաստաթղթեր: Արդյունքում արձանագրվել են այդ ընկերությունների կողմից առանց ուղեկցող
փաստաթղթերի շուրջ 46 մլն դրամի վառելանյութի մատակարարման և տեղափոխության դեպքեր։ Ի դեպ, օպերատիվ-
հետախուզական այդ միջոցառումները ձեռնարկվել են վառելանյութի շուկայի շուրջ 77 տոկոս մասնաբաժին ունեցող
խոշոր ընկերություների նկատմամբ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով