Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան կարգավորման հարցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման արդիական հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով