Պատմության մեջ առաջին անգամ Արցախի անկախությունը՝ առանց Հայաստանի բարձր ղեկավարության. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Նորանկախ Հայաստանի եւ Արցախի պատմության մեջ առաջին անգամ Արցախի անկախության օրվա միջոցառումները կանցկացվեն առանց ՀՀ բարձր ղեկավարության մասնակցության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնավորապես, սեպտեմբերի 1-ին Արցախում տեղի է ունենալու խորհրդարանի հատուկ նիստ, ապա հաջորդ օրը՝ անկախության օրվան նվիրված միջոցառում, որին, սակայն, ներկա չեն լինի ո՛չ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշեց, թե տեղեկություններ չունի նշված պաշտոնյաների մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, սակայն նշեց, թե հատուկ նիստին, ապա մյուս օրվա միջոցառումներին ներկա են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն մենք տեղեկացանք, որ այդ օրերին Փաշինյանը Հայաստանում չի լինելու. արձակուրդում է Սոչիում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը գլխավորելու է փոխնախագահներից մեկը, պատվիրակության կազմում են հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւս Արցախ չի մեկնի: Ստացվում է՝ պատմության մեջ առաջին անգամ Արցախն իր անկախության տոնը կնշի առանց ՀՀ բարձր ղեկավարության:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով