Պարզվել է երեկ Երևանում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայի և Mercedes-ի բախման հետևանքով բոլոր վիրավորների ինքնությունը. նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ  Արամազդ Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորների ինքնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող   Գագիկ  Շամշյանը, պարզվել է՝   Mercedes-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 32-ամյա Տաթևիկ Մանուկյանը և  19-ամյա Մարիամ Մելքոնյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ  մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 6-ամյա Ալեքս Հ.-ն, 9-ամյա Դավիթ Հ.-ն, ովքեր   հարազատ եղբայրներ են, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Nissan-ի վարորդ Կ. Սուքիասյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 28-ամյա Խաչատուր Թորոսյանը, 23-ամյա Հասմիկ Կաղզվանցյանը և վթարված Nissan մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվող,  Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա Անահիտ Միսակյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց, Ա. Միսակյանը հիվանդանոցում մահացել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Վիրավորներից Խ. Թորոսյանը աշխատում է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես բժիշկ, Հ. Կաղզվանցյանը՝  «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես բուժքույր, Nissan-ի վարորդ Կ. Սուքիասյանը աշխատում է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ, մյուս վիրավորներից  Մ. Մելքոնյանը  սովորում է Երևանի Վ. Բրյուսովի պետական լեզվահասարակագիտական համալսարանում, իսկ Mercedes-ի վարորդ Մ. Ֆարիզյանը  ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական՝ պարզելու համար, թե արդյոք Ա. Միսակյանը վթարի հետևանքով է մահացել, թե առողջական խնդիր է ունեցել:

Մանրամասն`shamshyan.com-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով