Նիկոլի «կարտոլ» Քիսոն՝ ընդդեմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի.Գագիկ  Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

Հայտնի աղանդավոր, նիկոլապաշտ, ամբոխավար, թերուս, Լոս-Անջելեսում բնակվող «կարտոլ» Քիսոն եկել է Գյումրի, բարձրացել է «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ և «զգացել» է, որ այնտեղ վատ էներգետիկա է… «Կարտոլ» աղանդավոր Քիսոյի սիրտը քանդել է ուզում Գյումրու սիմվոլներից մեկը… Այս կիսագրագետին ինչ-որ մարդիկ ինչ-որ ապուշություններ են պատմել, թե՛ արձանի, թե՛ հարևանությամբ գտնվող Սև բերդի մասին, սա էլ իր դեմագոգիան էր առաջ տալիս…

 

Հետո սույն տիկինը իջել էր Գյումրու Վարդանանց հրապարակ ու իր մի քանի երկրպագուների հետ էր հանդիպել, ինչ-որ մարգինալ մասսային էր ներկայացնում իր երկրպագուներին…
Խայտառակություն և ողբերգություն է, բայց սա է մեր դառը իրականությունը… Աշխարհի հնագույն քրիստոնյա ժողովուրդներից մեկի ինչ-որ մասը երկրպագում և հետևում է կիսագրագետ, անմակարդակ, աղանդավոր այս թերուսին, ով եկել և իր հիմար թեզերն է առաջ տանում…

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով