Նիկոլի հերթական սուտը. Շուշիի և Հադրութի շրջանները Բաքվին զիջելը երբեք բանակցային սեղանին չի եղել.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող կապիուլյանտը պատասխանելով պատգամավորների հարցերին նախ հայտարարեց, որ դեռ 2010 թ-ին ԱԺ-ն, իբրև թե, Արցախի տարածքների մեծ մասը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք… Սա բացահայտ մանիպուլյացիա է, քանի որ երբեք հարևան երկրների միջև պետական սահմանը չի գծվում այդ երկրներից մեկի վարչա- տարածքային բաժանման մասին ինչ-որ օրենքներով…
Նիկոլ Անհողը նաև հայտարարեց, որ պատերազմի արդյունքում Բաքվին զիջված տարածքները բանակցային ամբողջ գործընթացի ժամանակ եղել են բանակցային սեղանի վրա… Սա բացահայտ սուտ է, քանի որ բանակցային սեղանի շուրջ ԵՐԲԵՔ չի քննարկվել Արցախի մաս կազմող Շուշիի և Հադրութի շրջանների զիջումն Ադրբեջանին… Նույնիսկ Մոսկվան պաշտոնապես հերքեց Նիկոլի այդ թեզը, թե իբր Շուշին Ադրբեջանին զիջելու վերաբերյալ նախկինում բանակցություններ են վարվել… Սակայն Նիկոլ Անհողը, ինչպես տեսնում ենք, շարունակում է առաջ տանել այդ կեղծիքը, որի հեղինակը հենց նա է
Բացի այդ, մյուս շրջանների զիջման պահով էլ ասեմ, որ, օրինակ՝ Քարվաճառի և Բերձորի շրջաններն (բացի Լաչինի միջանցքից) Ադրբեջանին էին անցնելու այն ժամանակ, երբ վերջնականապես կճշգրտվեր Արցախի կարգավիճակը… Դա լինելու էր փաստաթղթի ստորագրելուց 25-30 տարի անց…
Այդ ամենը պետք է տեղի ունենար բանակցությունների միջոցով… Իսկ ի՛նչ արեց դավաճան Նիկոլը… Այո՛, դիտավորյալ հրահրեց պատերազմ՝ տապալելով բանակցային գործընթացը՝ հայտարարելով, որ «Արցախը՝ Հայաստան է և վե՛րջ» և այն, ինչ պետք զիջվեր Ադրբեջանին առանց պատերազմի և Արցախի կարգավիճակի վերջնական ձեռբերումով արվեց պատերազմով, որի արդյունքում մենք ունենք մոտ 5000 զոհ, ահռելի քանակությամբ վիրավորներ, անհետ կորածներ և գերեվարվածներ, ահռելի նյութական կորուստներ, ինչպես նաև տարածքների կորուստներ,որոնք երբեք բանակցություններով Բաքվին չպետք է հանձնվեին… Դրանք են Շուշիի և Հադրութի շրջանները թշնամուն հանձնելը…
Դե իսկ բարոյական և վարկանիշային կորուստների մասին էլ չասեմ…
Ազգադավ Նիկոլի պատճառով մենք գրեթե կորցրեցինք Արցախը, իսկ Հայաստանն էլ միջազգային հանրության կողմից հիմնականում ընկալվում է որպես կապիտուլյացիայի ենթարկված, թուրքի դեմ ծնկած, Իլհամի կողմից նվաստացված երկիր…
Նիկոլ Անհողի համար սուտը, կեղծիքը և մանիպուլյացիաները շարունակում են մնալ իշխանությունը պահելու գլխավոր միջոցը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով