Նիկոլ Փաշինյանը՝ Նաիրի Հունանյանի գաղափարակից. 7or.am

 

7or.am-ը գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից քարեր նետվեցին Վազգեն Սարգսյանի ուղղությամբ: Դա գաղափարական հարձակում էր:

Մեղադրանքն այն էր, որ նա որպես պաշտպանության նախարար խառնվել է ներքաղաքական կյանքին, նախաձեռնել է 1998-ի իշխանափոխությունը:

Ուշադրությո՛ւն դարձրեք, Վազգեն Սարգսյանին մեղադրում են, որ նա խառնվել է քաղաքականությանը 1998-ին, բայց «մոռանում» են, որ նույն Վազգեն Սարգսյանը քաղաքականությանը խառնվել է նաև 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ՝ տանկեր մտցնելով Երևան ու հայտարարելով, որ եթե ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս ձայն հավաքեր, ապա միևնույն է իրենք իշխանությունը չէին հանձնելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1996-ին ներքաղաքական կյանքին խառնվելը բացառապես վերաբերում էր իշխանության հարցին, իսկ ահա 1998-ին կար Արցախի հարց ու հենց այդ պատճառով եղավ իշխանափոխություն: Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր խնդրի փուլային լուծում, որը, ըստ էության, նշանակում էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնել: Չկար կարգավիճակի հարց ու կային միայն տարածքային զիջումներ հայկական կողմից:

Տեր-Պետրոսյանի առաջարկը տեղավորվում էր «Տարածքներ՝ խաղաղության դիմաց», իսկ նրա ընդդիմախոսներինը՝ «Տարածքներ՝ Արցախի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի իրացման դիմաց» բանաձևի մեջ:

Նիկոլենք հիմա քննադատում են Վազգենին 1998-ի համար, ինչով անուղղակիորեն դառնում են Նաիրի Հունանյանի գաղափարակից, ով ահաբեկչական ակտ իրականացրեց ու սպանեց Վազգեն Սարգսյանին:

ՔՊ-ից Վազգեն Սարգսյանի հասցեին հնչող քննադատությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք գործ ունենք քիրվայամետ իշխանության հետ: Սրանք Տեր-Պետրոսյանի գաղափարական հետևորդներն են, և հակամարտության փուլային լուծման ծրագիրը կյանքի կոչեցին արյան գնով (ի դեպ, խաղաղություն միևնույն է չհաստատվեց, քանզի Ադրբեջանի ախորժակն արդեն Սյունիք ու Երևան է ուզում): Միգուցե Փաշինյանն այդպես չէր ուզում, բայց այդպես ստացվեց ու նա սպանեց Վազգեն Սարգսյանի գործը (շատ խորհրդանշական էր, որ Շուշիում ադրբեջանցիները պղծում էին Վազգենի արձանը):

Նաիրին Վազգենին սպանեց, Նիկոլը՝ Վազգենի գործը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով