ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելել են «Ֆիզգարադոկ» և հիվանդանոց, որտեղ գտնվում է ոստիկանների գործողություններից տուժած երեխան

 

ՄԻՊ աշխատակազմից  հայտնում են, որ Երևանի Աջափնյակ համայնքում (Ֆիզգորոդոկ) տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին՝ տեղում ծանոթանալու քաղաքացիներին բերման ենթարկելու իրավական հիմքերին։   ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են նաև, որ արագ արձագանքման խումբ է այցելել նաև  հիվանդանոց՝ տեսակցելու  հիվանդանոց տեղափոխված երեխային, ում փորին ըստ հրապարակված տեղեկությունների՝  հարվածել են ոստիկանները։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով