Մերձավան համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ

 

2021թ. հուլիսի 18-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել էլեկտրոնային հարթակի միջոցով  ՀՀ գլխավոր դատախազությանը հասցեագրված դիմումն այն մասին, որ Մերձավան համայնքի ղեկավարը, անշարժ գույքի նկատմամբ առանց պետական գրանցման շրջանակներում, նույն համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, որոնց մեջ եղել են նաև անչափահասներ, տրամադրել է կեղծ քաղվածքներ այն մասին, թե իբր հողերի սեփականաշնորհման ժամանակ Մերձավանի տարածքում անհատույց ստացել են հողամասեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2007-2008թթ.-ի ընթացքում Մերձավան համայնքի ղեկավարը մի շարք քաղաքացիների անվամբ կեղծ քաղվածքներ է տրամադրել այն մասին, որ վերջիններս Էջմիածնի շրջանային խորհրդի գործկոմի որոշմամբ Մերձավան համայնքի Արցախի թաղամասում ստացել են տնամերձ հողամասեր, մինչդեռ պարզվել է, որ իրականում նման որոշում չկա, առկա է արձանագրություն, որում նշված համայնքի սեփականությունից օգտված քաղաքացիների անուններով հողհատկացումներ չի հայտնաբերվել:

Դեպքի առթիվ 2021թ. օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 325-րդ հոդվածի 1-ին մասերով, որը օգոստոսի 16-ին նախաքննություն կատարելու նպաաակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով