Թեև բարդ է մեր ուղին, պայքարը՝ ծանր, բայց ի հեճուկս ազգադավ հողատուի Հայաստանն ու Արցախը հարատևելու են։ Կոմունիկացիաների ապաշրջափակաման անվան տակ սրանք ձգտում են Սյունիքով միջանցք տրամադրել թշնամուն, վերջինս էլ այդ միջանցքը ի թիվս այլ նպատակների, մեծապես օգտագործվելու է նաև ռազմական նպատակով: թուրքիան ահռելի քանակությամբ զինտեխիկա և զինուժ է փոխադրելու ադրբեջան, ռազմական գերակայություն է հաստատելու տարածաշրջանում, որն էլ հետագայում բնականաբար օգտագործելու է այս տարածաշրջանը օկուպացնելու համար:Այս մասին գրառւմ է արել ռազմական,հասարակական գործիչ,Արցախյան պատերազմի ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը:
Եվ ինչ իրավիճակում է հայտնվելու Հայաստանը: Բնականաբար ինչպես Արևմտյան Հայաստանը նախորդ դարի 15 թվականին: Հայերը առանց դաշնակցի՝ դեմ հանդիման են մնալու թուքական յաթաղանին: թուրքիային մեր հողերը պետք են առանց հայերի կամ փոքրաթիվ հայերով: