Քայլիստներ՝ ցույ՛ց տվեք մեկ օլիգարխի և մեծահարուստի զավակի, ով այս 3 տարում ծառայել է բանակում.Գագիկ Համբարյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ դահլիճում ծեծկռտուքի պատճառ էր դարձել քայլիստ երեսփոխան Հայկ Սարգսյանի, որն ավելի հայտնի է Շիշ բռնող մականունով, այն հայտարարությունը, որ նախկին նախարարները, որոնց օրոք զանգով կամ փողով մարդ են ազատել բանակից հայրենիքի դավաճաններ են…Այս մասին ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է  արել  քաղաքագետ   Գագիկ  Համբարյանը:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Այս միտքը կարող էր արտահայտել այն մարդը, ում քաղաքական թիմի ներկայացուցիչների բանակից ազատվելը կասկածելի չլիներ… Երեք տարի էլ բազմաթիվ ԶԼՄ-ներում բազմաթիվ հոդվածներ են լույս տեսնում, թե ի՛նչ դիագնոզներով կամ ինչպե՛ս են որոշ քայլիստներ ճողոպրել բանակից… Ու հիմա, Հայկը, ում բազում ընկերներն ու կուսակիցները ինչ-ինչ, հիմնականում կասկածելի պատճառներով բանակում չեն ծառայել, իրեն թույլ է տալիս առանց որևէ ապացույց ներկայացնելու մարդկանց մեղադրել փողով կամ զանգով մարդկանց բանակից ազատելու մեջ…
Ու վերջապես, քայլիստներ՝ ցույ՛ց տվեք մեկ օլիգարխի և մեծահարուստի զավակի, ով այս 3 տարում ծառայել է բանակում… Ես այդպիսիններին չգիտեմ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով