Քայլիստ Ռոմանոսը՝ Քոչարյանի շտաբի կարկառուն ներկայացուցչի հովանավո՞ր.Գագիկ  Համբարյան

.pastinfo.am-ի տեղեկություններով ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստում որոշվել է «Անի» ընկերությանը պատկանող ՀԷԿ-ին զրկել սահմանված ջրաքանակից և այն տրամադրել այլ ՀԷԿ-երին, որոնց մեջ է նաև ՇՊՀ նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակը, ով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դարձել էր Ռոբերտ Քոչարյանի մոլի երկրպագու և, ինչպես ասում էր Քոչրայանի շտաբի ներկայացուցիչներից մեկը, տիրապետում էր ձայն բերելու տեխնոլոգիաներին…»,-այս մասին ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է  արել  քաղաքագետ   Գագիկ  Համբարյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուսանկարները, որոնք հրապարակում եմ, արվել են 2021 թ-ի մայիսի 9-ին Երևանի Ազատության հրապարակում, Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին, որտեղ ընտանյոք հանդերձ ներկա էր նաև Սահակը… Մյուս լուսանկարն արվել է Գյումրիում՝ Քոչարյանի և նրա համախոհների հանդիպման ժամանակ…Իսկ երկրորդ նախագահի Գյումրիի Թատերական հրապարակի հանրահավաքին առաջին շարքերում Սահակը «տեղակայել» էր իրենց տան երկրորդ «գիտնականին»…

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Իսկ հիմա, պարզվում է, Քոչարյանի մոլի երկրպագուն և Քոչարյանի համար ձայն բերող անձը բացահայտ հովանավորվում է ՇՄ նախարար Ռոմանոսի կողմից…
Հավելեմ, որ իշխանատեղափոխությունից հետո նույն Սահակին բացահայտ հովանավորում են նաև գլխավոր դատախազ Արթուրը և ՀՔԾ պետ Սասունը, որոնք այս երեք տարում ոչինչ չեն անում Սահակի կողմից Շիրակի պետհամալսարանում գործած հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ…
Հետաքրքիր է, ի՞նչն է պատճառը, որ Սահակի նման «արատավոր»  անցյալ և ներկա ունեցողը չի հետապնդվում, ազատության մեջ է և այս իշխանությունների կողմից հովանավորվում է, իսկ նույն Քոչարյանին աջակցող բազմաթիվ մարդիկ, որոնց թվում են ՏԻՄ ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, տնօրեններ և այլն՝ գործից են ազատվում, բանտարկվում և շինծու մեղադրանքներով հետապնդվում են…
Մինչ Рastinfo.am-ի հրապարակումն էլ, Գյումրիում լուրեր էին տարածվել, որ Սահակն իր ՀԷԿ-ի մեջ փայաբաժիններ է խոստացել ներկայիս իշխանության պատգամավորներից մեկին, իսկ հիմա էլ, ըստ Рastinfo.am-ի նաև ՇՄ նախարար Ռոմանոսին…
Սահակի ֆենոմենը կայանում է նրանում, որ, ըստ օդում կախված լուրերի, նա ԱԱԾ գործակալ է և այսքան տարի կարողացել է շատերի վրա կոմպրոմատ հավաքել, ինչպես նաև մեծ հաճույքով կիսվել է իր «ձեռբերումներից» ազդեցիկ մարդկանց հետ… Սա ընդամենն ասեկոսեներ են, բայց…
Ի դեպ, Քոչարյանի շտաբի Շիրակի մրազի «կուռատոր»Գիզիրյան Աշոտը լա՞վ վերահսկեց Սահակին…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով