Կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը.ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (գ. Ամասիա):

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կասեցման հիմնավոր պատճառ է եղել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմի խախատումը, այն է՝ արտադրամասի հատակը չի ունեցել հարթ մակերես, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն մաքրել և ախտահանել այն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կասեցումը կվերացվի խախտումը վերացնելուց հետո:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով