Hyundai մակնիշի ավտոբուսը Կիևյան փողոցում բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա՝ կայանված Opel-ին, այնուհետև՝ ծառին

Օգոստոսի 26-ին, ժամը 17:10-ի սահմաններում Hyundai մակնիշի ավտոբուսը Կիևյան փողոցում բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա առաջ ընթանալով, բախվել կայանված Opel-ին, այնուհետև ծառին:Այս մասին տեղեկացնում  է  shamshyan.com_ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ծառը արմատից կոտրվել է: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական  հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Օպերատիվորեն  ժամանել են նաև  ՀՀ  ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը,  ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել  3 քաղաքացու, ովքեր սակայն հրաժարվել են հիվանդանոց  մեկնելուց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանի գնդի ոստիկանությունը պարզում է վարորդների և բժիշկների կողմից բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով