Հրդեհ Սպիտակ քաղաքում

 

Օգոստոսի 27-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում այրվում է մանկապարտեզ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի մեկհարկանի փայտե շինությունում (423 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։34-ին, մարվել՝ օգոստոսի 28-ի ժամը 00։57-ին։ Այրվել են շինության առաստաղը (մոտ 80 քմ), միջսենյակային պատերը (մոտ 100 քմ), և ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 50 քմ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով