Հրդեհ Գավառ քաղաքում

Օգոստոսի 23-ին, ժամը 19:32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ Գավառ քաղաքի նախկին օդանավակայանի մոտակայքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ այրվում է մոտ 1500 հակ պահեստավորված անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։48-ին, մարվել՝ օգոստոսի 24-ին, 00։44-ին։ Այրվել է մոտ 1500 հակ անասնակեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով