Հայտնի են հայ-բելառուսական գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի արդյունքները

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ՀՀԲՀՀ – 2021» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցանկում ընդգրկված 16 գիտական ծրագրերի ֆինանսավորումը կսկսվի 2021 թ. սեպտեմբերից:

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամը գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության մրցույթը հայտարարել էին 2010 թվականի նոյեմբերի 4-ի կնքված համաձայնագրի շրջանակում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով