Հայաստանյան անվտանգության մարմինները միայնակ ու սեփական ուժերով չեն կարող դիմակայել նշված մարտահրավերին.ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

    ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ՝ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՊԼԱՑԴԱՐՄ

Շարունակում են ահագնացող մնալ աֆղանստանյան զարգացումերը: Պատահական չէ, որ խնդրի մեջ ներքաշված են ոչ միայն համաշխարհային գերտերությունները, այլ տարածաշրջանային մակարդակի համարում ունեցող երկրները:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Բոլորին արդեն ակնհայտ է, որ թալիբներն ու թուրքերն ունեն ընդհանուր շահեր, ինչի վկայումն է Քաբուլի օդանավակայանի փաստացի կառավարումը թուրքերին հանձնելու պատրաստակամությունը, ինչպես նաև այս ողջ ընթացքում Աֆղանստանում Թուրքիայի դեսպանատան անխափան գործունեությունը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Թալիբների իշխանություն գալով՝ առանձնահատուկ կարևորություն է ստանում Գանձակի օդանավակայանի մերձ հարևանությամբ բոլորովին վերջերս Վարանդայի /Ֆիզուլի/ շրջանում կառուցված միջազգային օդանավակայանը, որի շահագործմամբ ադրբեջանաթուրքական տանդեմը կարող է փախստականների քողի ներքո արցախյան գրավյալ տարածքները բնակեցնել ինչպես ազերիներով, այնպես էլ պատերազմելու մեջ արհեստավարժության հասած աֆղանական կոնտինգենտով, միջազգային ահաբեկիչներով ու այդկերպ տարածքը դարձնել Արցախի, ինչու չէ, Հայաստանի վրա հարձակումների պլացդարմ:

Հայաստանյան անվտանգության մարմինները միայնակ ու սեփական ուժերով չեն կարող դիմակայել նշված մարտահրավերին: Հետևաբար խնդիրը լուծելի է բացառապես մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ սերտ ու վստահելի համագործակցությամբ: Սակայն Հայաստանի իշխանության ներսում սորոսական թևի զգալի ազդեցությունը, որը երաշխիք է ամեն վայրկյան դեպի Արմուտք կուրսի փոփոխման, Ռուսաստանին բնականաբար հետ է պահելու ակտիվ ներգրավվածությունից, և տարածաշրջանը դեմոգրաֆիկ փոփոխությունների ենթարկելու արդյունքում բնակեցվելու է մուսուլմանական արմատական ծայրահեղ հայացքներ ունեցող տարրերով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով