Հաստատվել է կորոնավիրուսի 692 նոր դեպք, 370 առողջացած, մահվան 16 դեպք

 

Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 953 դեպք, որոնցից 225 963-ն` առողջացած, 4812-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9026 պացիենտ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 524 481 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6995 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք: Ունենք 370 առողջացած, 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1152 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով