Հանձնաժողովների փոխնախագահների ընտրության հարցը եւս հեշտությամբ չի լուծվում . «Հրապարակ»

«ԱԺ մշտական հանձնաժողովների փոխնախագահների ընտրության հարցը եւս հեշտությամբ չի լուծվում։ Ընդդիմությանը 3 փոխնախագահի պաշտոն է բաժին հասնում, տեղեկացանք, որ երկուսի հարցում արդեն կա որոշակիություն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը կզբաղեցնի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։

Մեր տեղեկություններով, ՊՈՒ-ն ամեն ինչ արել է, որպեսզի Տիգրան Աբրահամյանը ստանձնի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, քանի որ լավատեղյակ է պաշտպանական եւ սահմանային խնդիրներից, սակայն «Հայաստան» դաշինքը չի համաձայնում։ Թերեւս այդ պաշտոնում կնշանակվի Արթուր Ղազինյանը, որը, ի դեպ, բանակում չի ծառայել։ Ինչպե՞ս է չծառայած Ղազինյանը պատկերացնում իր աշխատանքն այդ հանձնաժողովում՝ երեկ հետաքրքրվեցինք նրանից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես չգիտեմ՝ Դուք ի՞նչ եք հասկանում ծառայություն ասելով, պետությանը ծառայում են տարբեր ձեւով, ես ծառայությունս մատուցել եմ այնպիսի ձեւով, որպեսզի բանակում հանգիստ լինի, սահմանին կրակոց չլինի, իմ ծառայությունը դրսեւորվում է նրանում, որ օրենսդիրը սահմանել է ընթացակարգ՝ գիտությունով զբաղվող մարդկանց գործունեության անընդհատությունն ապահովելու նպատակով նրանց տրվել է հնարավորություն տարկետման՝ պայմանով, որ նրանք պետք է պաշտպանեն ատենախոսություն եւ ամենակարեւորը՝ հետագայում զբաղվեն գիտական գործունեությամբ, ես դրանով եմ զբաղվել»։

Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով