«Գորիս-Կապան միջպետական մայրուղու այլընտրանքային համարվող Տաթևի ճանապարհը մեր խնդիրները չի լուծի եթե այն ներկայիս նախագծով իրականացնի». Տիգրան Աբրահամյան

 

 «Պատիվ ունեմ»խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

«Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական մայրուղու այլընտրանքային համարվող Տաթևի ճանապարհն ամբողջական մեր խնդիրները չի լուծի, եթե այն ներկայիս նախագծով իրականացնի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Բանն այն է, որ այդ այլընտրանքային ճանապարհը գալիս ու հատվում է մարզի Սյունիք գյուղի հետ, իսկ այնտեղից Կապան քաղաք մուտք գործելու համար պետք է անցել օդանավակայանի հարակից հատվածներով, որի մեծ մասը ադրբեջանական դիտարկման տակ է։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց կա այլ լուծում. նույն Տաթևի ճանապարհին է գտնվում Առաջաձոր համայնքը, որտեղից «գրունտային» ճանապարհով կարելի է հասնել Կապան առավել անվտանգ ճանապարհով։

 

Այդ ճանապարհը բացի անվտանգ լինելուց նաև շուրջ 2 անգամ կարճացնում է Կապան հասնելու ընթացքը։

Ներկայումս հիմնանորոգվող ճանապարհը մի շարք հարցեր կլուծի, եթե իհարկե այն լայնացվի և ինժեներական լուծումներ գտնվեն կտրուկ շրջադարձերի համար, սակայն Տաթևի ճանապարհով լիովին անվտանգ Կապան, ապա Քաջարան, Մեղրի, Ագարակ հասնելու համար պետք է հիմնանորոգվի 90-ականներին օգտագործված Առաջաձոր-Կապան հատվածը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով