Գորիս-Կապան միջպետական մայրուղին այս պահին բաց է երթևեկության համար, սակայն պարզ չէ, թե ճանապարհի վերահսկման, անվտանգության ապահովման կամ երթևեկության կազմակերպման առումով փոփոխություններ եղել ե՞ն, թե՞ ոչ

Սդրբեջանական այդ քայլը նաև քաղաքական հենք ուներ: Այս մասիմ ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Գորիս-Կապան միջպետական մայրուղին այս պահին բաց է երթևեկության համար, սակայն պարզ չէ, թե ճանապարհի վերահսկման, անվտանգության ապահովման կամ երթևեկության կազմակերպման առումով փոփոխություններ եղել ե՞ն, թե՞ ոչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մտահոգությունս ոչ միայն պայմանավորված է այդ հատվածում խաղի կանոնների հնարավոր փոփոխության մասին տարաբնույթ խոսակցություններով, այլ նրանով, որ ադրբեջանական այդ քայլը նաև քաղաքական հենք ուներ։

Ինչևէ, եթե նույնիսկ իրավասու մարմինները ճանապարհի բացման բանակցությունների մանրամասները առաջիկայում չներկայացնեն, ապա մեկ է՝ վաղ թե ուշ, ադրբեջանական սադրանքի իրական պատճառները որևէ ճակատում տեսանելի են լինելու»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով