Գեղարքունիքում բախվել են Ակունք գյուղը սպասարկող ՊԱԶ ավտոբուսն ու ՎԱԶ 2107-ը. կան վիրավորներ

 

Օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Գարսևան Բոյախչյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և 61-ամյա Սամվել Մանուկյանի վարած ՊԱԶ 672 մակնիշի ավտոբուսը։ Այս  մասին  հայտնում է shamshyan.com–ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարի հետևանքով Կ. Բոյախչյանը և նրա ուղևոր՝ 61-ամյա Սեյրան Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ ՊԱԶ-ը պատկանում է Ակունք գյուղին և այն շահագործվում է Ակունք գյուղից դեպի Վարդենիս երթուղում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով