Ֆեյք կուսակցության հիմնադիր քայլիստ Վիգենը մոռացե՞լ է իր անցյալը.Գագիկ  Համբարյան

 

ԱԺ քայլիստ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից խոսեց 1995 թ-ի խորհրդարանական ընտրություններից և դժգոհեց, որ այդ ժամանկ ձևավորվել են կեղծ կուսակցություններ…Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում գրառում է  արել  քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը:

 

Զավեշտալին նրանում է, որ հենց ինքը՝ Վիգենն, այդ ընտրություններից 1 տարի առաջ հիմնել է Ռամկավար ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը և ընտրվել ՌԱ(ԼԴ) կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ… ՀՀՇ-ի հովանավորությամբ Վիգենի կողմից ստեղծած այդ ֆեյք կուսակցությունը նպատակ ուներ խանգարելու իրական ռամկավարներին ընտրությունների ժամանակ… Ասեմ, որ այդ ժամանակ Տեր-Պետորսյանի անմիջական մասնակցությամբ ստեղծվել էր նաև ֆեյք Դաշնակցություն կուսակցություն ևս…
Վիշապին սպասարկելուց խոսացող Վիգենը չի հիշում, թե 1994 թ-ին ու՛մ էր սպասարկում, ի՛նչ վիշապների և ինչի՛ դիմաց… Ու՛մ պատվերն էր կատարում Վիգենը, երբ ստեղծում էր այդ ֆեյք կուսակցությունը…

 

 

Սույն քայլիստը նաև խոսեց և դատապարտեց կուսակցությունների կողմից սեփական հիմնադրամների միջոցներով բարեգործություններ անելուց (ՀՅԴ-ին նկատի ուներ), բայց չգիտես ինչու “մոռացավ”, որ իրենց քայլիստ-առաջնորդի կինը Աննա-Էրատոն երկու բարեգործական հիմնադրամ ունի, որոնք, ըստ օդում կախված լուրերի, գումարները հիմանկանում ստանում են խոշոր ձեռներեցներից շանտաժի միջոցով… Ստացվում է՝ իրենց կարելի է ուրիշի գումարներով լավամարդ ներկայանալ, բայց սեփական գումարներով բարեգործություն անողները քննադատվում են Վիգենի նմանների կողմից…
Վիգե՛ն, եթե ամոթ ունենաս կլռես…
Ի դեպ,իր Հ1-ի եթերի ելույթով հպարտացող քայլիստ Վիգենին ասեմ, որ իր այդ ելույթը շատ վատն էր ու խղճուկ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով