Էս կենդանության դրսևորման համար ե՞ք սրանց պահում, քեզ եմ դիմում ԱԱԾ տնօրեն.Տիգրան  Աբրահամյան

ԱԱԾ Պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանն է, ով անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Ազգային ժողովում քաշքշուկ, բռնություն հրահրեց ու անձամբ իրականացրեց։Այս մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է արել  «Պատիվ ունեմ»  դաշինքի  պատգամավոր  Տիգրան  Աբրահամյանը:

Ու սա գեներալ է ու սա համազգեստ կրող անձ է։
Գեներալ, ով նախ հրահանգեց իր ենթականերին, խմբերով հարձակվել մեր գործընկեր Աննա Մկրտչյանին շրջապատած պատգամավորների վրա, ապա անձամբ բռնություն ենթարկելով, քաշքշելով հեռացրեց պատգամավորին։
Էս կենդանության դրսևորման համար ե՞ք սրանց պահում, քեզ եմ դիմում ԱԱԾ տնօրեն։
Դու սրա համար չե՞ս ամաչում, թե՞ նպատակային բերել դրել եք այդ գործին։
ԱԱԾ-ն բերել տուզիկի մակարդակի հիմնարկի ե՞ք վերածել ու դուք ե՞ք մեր երկրի անվտանգությունն ապահովելու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով