Էրդողանը մեզ շատ լավ է ուսումնասիրել.Կարեն Հովհաննիսյան

 

Ըստ Էրդողանի, թվում է թե Հայաստանը միատարր երկիր է, բայց իրականում Հայաստանը բազմատարր է։ Էրդողանը սկսում է թվարկել՝ Հայաստանում ապրում են ղարաբաղցիներ, ֆրանգներ, Ռուսաստանի, Պարսկաստանի և Օսմանյան կայսրության քաղաքացիներ, որոնք ունեն տարբեր մշակույթ, լեզու, անգամ կրոն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Էրդողանը մեզ շատ լավ է ուսումնասիրել։ Կարծեմ 2015թ․-ին էր մի ծավալուն հարցազրույց տվել, որտեղ խոսել էր հարևան պետությունների , այդ թվում նաև Հայաստանի մասին։

Խոսելով մեր մասին, Էրդողանը չէր թաքցրել իր այն երազանքը, որի կյանքի կոչելուն ջանք ու եռանդ չի խնայել ու խնայում։

Այսպիսով, նա Հայաստանին համարում էր շատ փխրուն պետություն։ Ըստ Էրդողանի, թվում է թե Հայաստանը միատարր երկիր է, բայց իրականում Հայաստանը բազմատարր է։ Էրդողանը սկսում է թվարկել՝ Հայաստանում ապրում են ղարաբաղցիներ, ֆրանգներ, Ռուսաստանի, Պարսկաստանի և Օսմանյան կայսրության քաղաքացիներ, որոնք ունեն տարբեր մշակույթ, լեզու, անգամ կրոն․․․ Էրդողանը հարցազրույցում պնդում է, որ Հայաստանի փլուզումը սարերի ետևում չէ, քանի որ այս բոլորը, որոնց հավաքական կերպարով Հայ են ասում, սակայն Հայի հետ առնչություն չունեն, ցանկանում են իշխանություն վերցնել և ամեն մեկին եթե մի մարզում իշխանություն տաս, Հայաստանը էլ չի լինի․․․ Ի դեպ, Էրդողանը նաև պնդում էր, որ իսկական Հայերը մնացել են միայն Ստամբուլում․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ահա Էրդողանի ողջ քաղաքականությունը։ Եթե ընկերներիցս որևէ մեկը այդ հարցազրույցը գտնի, խնդրում եմ տեղադրեք քոմենթում, ես փնտրեցի ու չգտա»,- գրել է Հովհաննիսյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով