Դուք ավելի նողկալի եք, քան ձեզ պատվեր տվող, ձեր ստրկատեր-ղժղժանը. Իշխանյանը՝ քննչական մարմինների ղեկավարներին

 

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հնազանդեցնելու համար, քր․ գործեր հարուցվեցին, կալանավորվեցին, հարցաքննության ենթարկվեցին նրա սանիկները, հայրը, երեխաները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հնազանդեցնելու համար քր․ գործ հարուցվեց նրա տիկնոջ նկատմամբ։

Պատգամավոր Աննա Մկրտչյանին լռեցնելու համար, քր․ գործ է հարուցվում նրա հոր նկատմամբ։

Պատկերացնում եք, չէ՞, թե ինչպես են տեղի ունենում այդ գործերի հարուցումները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ղժղժանը կանչում է իր գրպանային քննչական մարմինների ղեկավարներին ու ղժղժում․

-Արա՛, ձեզ ասում եմ գործ պտի գտնեք, հասկցա՞ք, արա՛։ Ի՞նչ․․․Էդ որ բոլ-բոլ փողը ստանում ես, լավ ա՞, չէ։ Դե դավայ, դավայ, էգուց արդեն իմանամ, թե չէ, գիդես․․․

Եվ ողորմելի իրավաբան կոչվող քննիչները «կպչում» են գործի։

Հետո թխված գործը հաստատում է ողորմելի դատախազությունը, իսկ հետո արդեն Ջհանգիրյանի ձեռամբ՝ դատարանը։

Դուք,այ քննիչ-դատախազ-դատավոր կոչեցյալներ, ավելի նողկալի եք, քան ձեզ պատվեր տվող, ձեր ստրկատեր-ղժղժանը»,- գրել է Իշխանյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով