Չունենալ սմարթֆոններ և նկարահանման այլ սարքեր. ՊՆ-ն հորդորում է եռամսյա հավաքի մասնակիցներին

 

2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների մասնակիցները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի, հավաքների անցկացման ժամանակահատվածում հանդիսանում են զինծառայողներ, հետևաբար, հավաքների ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտպանության նախարարությունը եռամսյա հավաքի մասնակիցներին տեղեկացնում և հորդորում է՝ ի թիվս այդ սահմանափակումների, հավաքներին ներկայանալիս իրենց հետ չկրել սմարթֆոն օպերացիոն համակարգով աշխատող, նաև այլ տիպի՝ նկարահանման, տեղորոշման և համացանցին միանալու հնարավորություններ ունեցող հեռախոսներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով