Այսօր Արցախում մարդիկ վերապրեցին պատերազմը. Մետաքսե Հակոբյան

 

Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսօր Ստեփանակերտի մերձակայքում և Ասկերանում ականազերծման աշխատանքներ էին իրականացվում: Այնուհետև պատկան մարմինները տեղեկացրեցին, որ հրդեհ է բռնկվել և սկսել են ականներ պայթել…ընդամենը…

Իսկ այս աղջնակի աչուկներում պատերազմի սարսափն է, տառապանքը, ում կյանքում դեռ երկար ժամանակ ցանկացած բարձր ձայն «տանելու» է ապաստարան:

Այսօր Արցախում մարդիկ վերապրեցին պատերազմը…ԱՀ և ՀՀ իշխանություններ, դուք շարունակում եք խլել մեր երեխաների ներկան ու ապագան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձեր լինելով ու ձեր ներկայությամբ վտանգված է յուրաքանչյուր Հայի ֆիզիկական գոյությունը: Հ.Գ. 2020 թ.-ի սեպտեմբերի 30-ին Anna Hakobyan -ը թիկնապահների ուղեկցությամբ ու մի մեծ շքախմբով շոու կազմակերպեց Ստեփանակերտի միակ բարվոք ապաստարանում (երիտասարդության պալատում), իսկ այն ինչ ունենք, այն էլ ոչ բոլոր շենքերում և տներում, խոնավ ու կեղտոտ նկուղներ են»:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով