Արթուր Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ

 

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը չընտրվեց Ազգային ժողովի Պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քիչ առաջ հանձնաժողովում նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին միայն ընդդիմադիր պատգամավորները, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը, սակայն նրանք փոքրամասնություն են կազմում եւ հարկավոր էր առնվազն մեկ իշխանականի «կողմ» քվե, սակայն Քաղպայմանագրի պատգամավորները նիստի ընթացքում բռնել էին Ղազինյանի «աքիլեսյան գարշապարը»՝ բանակում չծառայած լինելը եւ սուր հարցեր ու ելույթներ ունեցան։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով