Արտակարգ դեպք Երևանում. 2 Mercedes-ներ բախվել են, ապա հայտնվել հարսանյաց իրերի խանութ–սրահի տարածքում՝ վնասելով նաև սրահի գույքը

 

shamshyan.com-ի  փոխանցմամբ այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆիզիկայի խաչմերուկում, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբա-խտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes-ներն էլ դուրս  են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել Մարգարյան փողոց ում գործող հարսանյաց սրահի ապակեպատ ԱՁ-ի տարածքում՝  խոշոր չափի նյութական վնաս պատճառելով հարսանյաց սրահին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել  ՀՀ ոստիկանության պարեկային  ծառայության Երևանի գնդի 2-րդ  գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Անժելա Գևորգյանն ու Արտակ Սարգսյանը: Պարեկները սահմաազատել են տարածքը, և սպասում են, մինչև կժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ պարեկ Ա. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

Պարզվում է վարորդների և  տուժած ԱՁ-ի ինքնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով