Արտակարգ դեպք Երևանում․ միջին տարիքի տղամարդը «Հաղթանակ» կամրջից ցած է նետվել

 

shamshyan.com-ի  փոխանցմամբ  այսօր, օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի խումբը՝ բաժնի պետ Արամ Այվազյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մաքսիմ Սինդոյանի գլխավորությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Գրիգոր Հովհաննիսյանը։ Կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 30-35 տարեկան տղամարդու դի։ Դիակի կողքին էլ հայտնաբերվել է անձը հաստատող փաստաթուղթ, սակայն ոստիկանները պարզում են՝ արդյոք դա մահացածի՞նն է, թե՞ ոչ։ Կամրջի վրա ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, իսկ նման վարորդների պակաս չկա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով