Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ ծննդյան տոնակատարության ժամանակ պայթուցիկ-հրագործական միջոցի պայթելու հետևանքով 40-ամյա տղամարդը աչքի վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց

 

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 22-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ «աջ աչքի ստորին կոպի պատռվածք, ակնագնդի ցնցում 3-րդ աստիճան, հիֆեմա հեմոֆթալմ, սկլեռայի ենթակոնուկտիվալ պատռվածք ?-ով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

 

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 40-ամյա Հրաչյա Ս․-ն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Վերջինս հիվանդանոցում հայտնել է վնասվածքը ստացել է Գառնի գյուղում։

 

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, համայնքային ոստիկանության տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Գառնի գյուղի Գ․ Մարզպետունու փողոցի տներից մեկում ծննդյան տոնակատարություն է տեղի ունեցել, որի ժամանակ պայթուցիկ-հրագործական միջոցը պայթեցնելիս պատահաբար թեքվել է ուղղությունը, ինչի արդյունքում դիպել է Հրաչյա Ս-ին, ով ստացել է նշված վնասվածքը։

Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով