Արտակարգ դեպք՝ Մասիս քաղաքում. ոստիկանության մայորի 20-ամյա տղան կասկածվում է Volvo-ով 26-ամյա քաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

 

 

shamshyan.com-ի  տեղեկություներով  օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18 ։ 30-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգյանը։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Մասիս քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արտակ Գաբրիելյանն է։

 

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ով այնուհետև Մասիսի հիվանդանոցից տեղափոխվեկ է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ոստիկանները, Գ. Ամիրխանյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Դպրոցականների փողոցների խաչմերուկում Ա. Գաբրիելյանը վրաերթի է ենթարկվել Մասիս քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Լևոն Արշակյանի կողմից վարած Volvo Տ80 մակնիշի ավտոմեքենայի կողմից։  Ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Լ. Արշակյանը ինքնակամ ներկայանում է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից նրան ոստիկանները ներկայացնում են Մասիսի քննչական բաժին։  Մասիսի ոստիկանները Մասիս կայարանի Սայաթ-Նովայի փողոցոմ հայտնաբերում են Volvo մակնիշի ավտոմեքենան և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փաստի առթիվ ավագ քննիչ Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում պետք է կամ հաստատվի կամ հերքվի սպանության փորձի պահը։ Եթե այն հիմնավորվի, ապա մեղադրանքը նույն հոդվածով կմնա, իսկ եթե ոչ՝ հնարավոր է, այն վերաորակվի ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։  Քննիչի որոշմամբ Լ. Արշակյանը որպես կասկածյալ ձերբակալվել է։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Արշակյանի հայրը՝ Դավիթ Արշակյանը, աշխատում է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակում՝ որպես ավագ տեսուչ, կոչումով ոստիկանության մայոր է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով