Արևաշող գյուղում այրվել է տուն

Օգոստոսի 22-ին, ժամը 20։23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևաշող գյուղի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռկվել է Արևաշող համայնքի 1-ին փողոցի տներից մեկում։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։00-ին, մարվել՝ 21։44-ին։ Այրվել է տան տանիքի մոտ 20 քմ հատվածը և ջերմահարվել՝ 100 քմ․ տուժածներ չկան։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով