Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում.Հայկ Մամիջանյան

Օրեր առաջ Ադրբեջանի ղեկավարը CNN Turk-ին տված հարցազրույցում արեց մի շարք պնդումներ, որոնց պատասխանն այս ամբիոնից պետք է հնչի։ ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Ուզում եմ թշնամի երկրի ղեկավարին հիշեցնել, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը։ Ադրբեջանն իրավունք չունի երբևէ իր քիթը խոթի Հայաստանի և իր ստրատեգիկ գործընկերոջ հարաբերությունների միջև։ Մեր երկկողմ հարաբերությունները կարևորագույն ասպեկտն են տարածաշրջանային անվտանգությունում»,-նշեց պատգամավորը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ Մամիջանյանը կարևորեց, որ ցանկացած բանակցությունների նախապայման առաջին հերթին պետք է հանդիսանան մեր գերիների վերադարձն ու Արցախի կարգավիճակի վերջնական պատասխանը։

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ 2-3 օր է հետևում եմ լրահոսին, երեկ Հայաստանում տեղի ունեցավ ԱԳ փոխնախարարի և Ուրուգվայի նախարարի ճեպազրույցը և ոչ մի խոսք չեղավ այս հարցազրույցի մասին։ Որևէ պաշտոնական արձագանք տեղի չունեցավ ո՛չ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի անունից, ո՛չ էլ այլ գերատեսչությունից։ Մի անգամ, երբ լսում եք կապիտուլյանտ բառը, այդ բառը շատ արագ կանխվում է դահլիճում։

Պատկերացրեք թշնամու տեղը մեզ, պատկերացրեք, որ կապիտուլյանտ բառն է հնչել ու արձագանքեք»,-ասաց Հայկ Մամիջանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով