Անկախության հռչակագիրը որևէ աղերս չուներ իրավական տարրական մշակույթի հետ, բայց դե ֆակտո ունեցավ ավելի առանցքային նշանակություն, քան որևէ այլ իրավական ակտ

 

Անկախության հռչակագրի վրա աշխատել են շարժման երևելի դեմքերը։ Այն որևէ աղերս չուներ իրավական տարրական մշակույթի հետ, բայց դե ֆակտո ունեցավ ավելի առանցքային նշանակություն, քան որևէ այլ իրավական ակտ, անգամ՝ Սահմանադրությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսօր Անկախության հռչակագրի հրապարակման օրն է։ Այս օրը պաշտոնապես տոն կամ հիշատակի օր չի ճանաչվել։ Հիշյալ փաստաթղթի վրա աշխատել են շարժման երևելի դեմքերը։ Այն որևէ աղերս չուներ իրավական տարրական մշակույթի հետ, բայց դե ֆակտո ունեցավ ավելի առանցքային նշանակություն, քան որևէ այլ իրավական ակտ, անգամ՝ Սահմանադրությունը։

Շնորհավորելով, Հռչակագրի ընդունման առթիվ, կամենում եմ մի քանի մեջբերումներ անել.

«… հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի,,Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին,, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«… զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները»,

« … Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ»,

« … ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՈՂԸ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է (ցավոք, այս հրաշալի գաղափարը հետագայում բոլշևիկյան ոգով հիմնովին աղավաղվեց և դարձավ դեմագոգիայի գործիք), որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների հիման վրա».

« … Հայաստանի Հանրապետությունը ապահովում է ՀԱՅԵՐԵՆԻ, ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԻ, ԳՈՐԾԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԻ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ».

« … Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»»,- գրել է Դանիելյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով