Անձամբ իմ, «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անունից որդիական խոնարհումով ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձեր տարեդարձի կապակցությամբ.Արթուր Վանեցյանը շնորհավորել է Վեհափառին

 

Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վեհափա՛ռ Տեր,

Հայաստանի և Արցախի համար այս բախտորոշ ու վճռական ժամանակահատվածում, հիրավի, անժխտելի է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և անձամբ Ձեր դերակատարումը պատերազմից արնաքամ եղած մեր Հայրենիքի նորովի վերընձյուղման, պետական, ազգային ու հոգևոր իրական արժեքների պահպանման և քարոզման գործում:

Նաև Ձեր հոգևոր առաջնորդությամբ, ոգեշնչող խոսքով ու աստվածահաճո գործով է, որ այսօր Հայաստանի և Արցախի մեր քաջարի ժողովուրդը խորը հավատով առ Աստված անշեջ է պահում գալիք հաղթանակների հույսը և շարունակում իր անխոնջ ջանքերը մեր Հայրենիքի վերաշինության, ամրապնդման ու առաջընթացի ուղղությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակը մեզանում դույզն-ինչ կասկած կամ երկմտանք չեն թողնում առ այն, որ Հայաստանը և Արցախը հարություն են առնելու, վերածնվելու և անշեղորեն առաջ են ընթանալու հուրախություն մեր ազգի և ի հեճուկս թշնամյաց։

Անձամբ իմ, «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անունից որդիական խոնարհումով ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձեր տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն և անսպառ եռանդ, կորով ու տոկունություն՝ Ձեր ազգանվեր առաքելության և աղոթքների օգնությամբ մեր պետության ու ազգի առջև ծառացած խնդիրները համատեղ ջանքերով լուծելու մշտական պատրաստակամությամբ։
Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով