ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 599 դեպք, որից 301-ը՝ արտակարգ

 

Օգոստոսի 23-ից 29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 599 դեպք, որից 301-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 222 հրդեհի, 1 փլուզման,  13 ինքնասպանության փորձի դեպք, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 164 կենցաղային կանչ. տուժել է 117 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 19 մահ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արձանագրվել է թունավորման 5 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 15 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով