ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանին

 

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպման ընթացքում Անդրանիկ Փիլոյանը խոսել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքների մասին, որոնք առնչվել են ինչպես հետպատերազմյան շրջանի խնդիրներին, այնպես էլ՝ պայմանավորված են սեզոնային իրավիճակով: Նշվել է, որ կողմերը փորձի փոխանակման և համագործակցության հնարավորություն ունեն, մասնավորապես անտառային հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման ուղղությամբ:

Դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը Նիդերլանդների կառավարության և անձամբ իր անունից վստահեցրել է, որ պատրաստակամ են իրականացնել համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցմանը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են հետագա փոխհամագործակցության պատրաստակամությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով