ԱԻ նախարարը Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր

 

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային և հյուպատոս Լաուրա Բեատրիս Ֆրակասային:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ա. Փիլոյանը ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել համագործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով երկու երկրներին բնորոշ բնական աղետները: Նախարարն անդրադարձել է նաև Արգենտինայի «Սեյսմիկ կանխարգելման ազգային ինստիտուտի» և Հայաստանի ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության›› փոխգործակցության հնարավորությանը:

Դեսպան Մարիանո Վերգարան ներկայացրել է համագործակցության մի շարք ծրագրեր: Նա վստահեցրել է, որ կա մեծ պատրաստակամություն՝ հումանիտար, փորձագիտական և կամավորական աջակցություն ցուցաբերելու այն բոլոր ոլորտներում, որտեղ ԱԻ նախարարությունը դրա կարիքը կունենա:

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև հետպատերազմյան խնդիրների հաղթահարման ծրագրեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով