ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ , ՈՎ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔ ԷՐ ՀԱՄԱՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Լրագրող Ոսկան Սարգսյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Այսօր Մոսկվայում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի նիստ, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկը, Մհեր Գրիգորյանը եւ Շահին Մուստաֆաեւը։ Նիստում քննարվել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները։ Շահին(Հայաստանում նա կոչվել է Շահեն) Մուստաֆաեւը ինչ-որ առումով իմ հայրենակիցն է, ծնվել է 1965թ․ Նոյեմբերյանի շրջանի Ջուջեւան գյուղում, անասնապահ Աբդըլլայի ընտանիքում, ուսում է ստացել Ջուջեւանի ութամյա դպրոցում, գերազանցությամբ, ոսկե մեդալով ավարտել է Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Այդ դպրոցի շենքը Նոյեմբերյանի իմ բնակարանից 100 մետր հեռավորությամբ է գտնվում։Շահենը 2 տարի սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ 1988թ․ փետրվարի 20-ին, ժամը 22-ի սահմաններում Ազատության հրապարակում, հանրահավաքում Շահին Մուստաֆաեւը ելույթ է ունեցել, ուր կրկնել է Նարիման Նարիմանովի 1920թ․ դեկտեմբերի 2-ի ուղերձը հայ ժողովրդին, որտեղ Նարիմանովը նշել է՝ Նախիջեւանը, Զանգեզուրը եւ Ղարաբաղը հայկական տարածքներ են, այլեւս մեջ միջեւ վիճելի տարածքներ չկան։ Շահինը հանրահավաքում հայտարարել է, որ Ղարաբաղը հայկական տարածք է, եւ Ղարաբաղի ժողովրդի պայքարն արդարացի է։
Ճակատագրի հեգնանքով իմ մյուս հայրենակիցը՝ ծագումով Տավուշի մարզից, իմ նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում Շահին Մուստաֆաեւի համեմատությամբ խոսքով , առավել եւս իր գործով, հայամետ չի եղել։ Նիկոլ Փաշինյանը մի անգամ Արցախում հայտարարեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, հազար անգամ լավ կլիներ, եթե դա չհայտարարեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով