Ադրբեջանը կրակի ուղղությունը փոխում է դեպի բնակավայրեր՝ փորձելով մեծացնել ճնշումը․ Աբրահամյան

 

«Պատիվ  ունեմ»  դաշինքի  պատգամավոր  Տիգրան Աբրահամյանը գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատերազմի ողբերգական արդյունքով և դրան հետևած խայտառակ գործընթացի արդյունքում Սյունիքի և Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձի կարգավիճակում։

Բացի սահմանային հատվածում նախատեսված ամրաշինական աշխատանքներից և կանոնավոր կերպով մարտական հերթապահության իրականացումից, անհրաժեշտ է ապաստարաններ կառուցել։

Եթե կան դրա համար նախատեսված վայրեր, ապա դրանք պետք է կարգի բերել, կահավորել/լրակահավորել, եթե չկան կամ տարրական նորմերին չեն համապատասխանում, ապա արագ պետք է զրոյից կառուցել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանն աստիճանաբար կրակի ուղղությունը փոխում է դեպի բնակավայրեր՝ փորձելով մեծացնել ճնշումը։ Սա ենթադրում է, որ իրավիճակին համահունչ գործողություններ պետք է իրականացնել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով