Ադրբեջանը հայկական կողմին փոխանցել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է եղել․ ԱԱԾ-ի հայտարարություն

 

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի եւ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան եւ Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։ Այս մասին տեղականում ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել:

Ներկայումս ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը օպերատիվ-հետախուզական եւ որոնողական միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկության վերաբերյալ:

Ճանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով